Մայիսի 20-ին Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի շրջանավարտների համար հնչեց վերջին զանգը։
Թիվ 1 դպրոցում այս տարի 33 շրջանավարտ կա. Վերջին զանգը դպրոցական մեծ տոն է, որն ուղղված է շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին։
Տնօրենն ու դասարանի ուսուցիչները իրենց շրջանավարտներին մաղթեցին բարի ճանապարհ դեպի նոր կյանք։ Շրջանավարտները եկել էին շնորհավորելու և հաջողություն մաղթելու Նինոծմինդայի քաղաքապետարանի ղեկավարությանը։
Տոնին շտապող մարդիկ, գեղեցիկ հագնված երիտասարդություն, ծաղիկներ, երաժշտություն, հրաժեշտի խոսքեր, տխրության պահեր… Սա հենց այն օրն է, երբ երիտասարդները հիշում են իրենց անհոգ դպրոցական տարիները։ Շրջանավարտները հրաժեշտ են տալիս հարազատ դպրոցին.
Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցնները ունեն 290 շրջանավարտ։