Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղից դեպի Ղուլալիս տանող 2 կմ 404մ երկարությամբ ճանապարհը ասֆալտապատվում է:
Վերոնշյալ ճանապարհի ասֆալտապատման համար նախատեսվել է 1 556 803 լարի գումար։ Հայտարարված մրցույթը հաղթել է «Ջավախավտոգզա» ընկերությունը:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապեատարանի ենթակառուցվածքների ծառայությունից՝ արդեն ավարտվել են առաջին շերտի ասֆալտապատման աշխատանքները:
Ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ասֆալտապատման աշխատանքները իրականացվում են երկու փուլով, առաջին փուլի համար նախատեսված է 474 600 լարի, որի ժամկետը մինչեւ նոյեմբերի 23 -ն է: Իսկ երկրորդ փուլի հետ կապված եթե սառնամանիքներ չլինեն, ապա ընկերությունը հնարավոր է աշխատանքները ավարտի այս տարի, իսկ եթե ոչ, ապա կմնա արդեն 2023 թվականին»: