Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս եւ Փոքր Գոնդուրա գյուղերում «Օգնություն գյուղին» ծրագրով նախատեսված աշխատանքները ավարտվել են:
Փ. Գոնդուրա գյուղում ջրահեռացման ուղիների կառուցման գումարը կազմում էր 1600 լարի, իսկ գիշերային լուսավորության համար՝ 14 400 լարի։
Ղուլալիս գյուղի մշակույթի կենտրոնի տանիքի վերանորոգման համար նախատեսվել էր 16 000 լարի։
Փոքր Գոնդուրայի ներկայացուցիչ Արթուր Ղրմաջյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ջրահեռացման ուղիների կառուցման աշխատանքները իրականացրել է անհատ ձեռներեց Արմեն Հովսեփյանը: Գիշերային լուսավորության հետ կապված աշխատանքները կատարել է անհատ ձեռներեց Մուշեղ Փութուլյանին պատկանող ընկերությունը: Նրա խոսքով, ախատանքները կատարվել են անթերի եւ ժամանակին հանձնվել են:
«Ղուլալիս գյուղի մշակույթի կենտրոնի տանիքի վերանորոգման աշխատանքները իրականացրել է անհատ ձեռներեց Համլետ Խնկոյանին պատկանող ընկերությունը: Փոխվել է մշակույթի տան կտուրը, դռները, պատուհանները, տարվել են ներքին հարդարման աշխատանքներ եւ անցկացվել է լուսավորությունը» ,- նշեց Ղուլալիսի ներկայացուցիչ Խաչիկ Սարգսյանը:
Ղուլալիսի բնակիչների խոսքով, լավ է, որ մշակույթի տունը մասամբ նորոգվել է, երիտասարդները զբաղմունք կունենան, սակայն լավ կլիներ, որ ամբողջովին վերանորոգվեր:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Հիշեցնենք, որ «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի քաղաքապետարանը մունիցիպալիտետի գյուղերի համար 2022 թվականին ստացել էր 444 հազար լարի։
Կարդացեք նաեւ՝