Նոր մանրամասներ Գորելովկա-ԵՖրեմովկա հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ից. Լուսանկարներ

Նոր մանրամասներ Գորելովկա-ԵՖրեմովկա հատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ից. Լուսանկարներ

Ավելի վաղ NOR ռադիոկայանը հայտնել էր, որ Նինոծմինդայից դեպի անցակետ տանող միջպետական նշանակության ճանապարհի Գորելովկա-Եֆրեմովկա հատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ NOR-ը նաև հայտնել էր, որ ամենայն հավանականության բեռնատարը բախվել է տրակտորի քանի որ դեպքի վայրում առկա են գութանի վնասված մասեր։

NOR ռադիոկայանի աղբյուրը հաստատեց, որ բեռնատարը բախվել է տրակտորին։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի երեկոյան: Տրակտորի վարորդը տրակտորը կանգնեցրել է ճանապարհակողքին որպեսզի շարքից դուրս եկած լույսը վերականգնի։

Տրակտորի վարորդը ստացել է թեթև մարմնական վնասվածք, իսկ բեռնատարի վարորդը չի տուժել։

Պատահարի հետևանքով բեռնատարի դիմային հատվածը և աջ կողային հատվածը ինչպես նաև կոնտեյների աջ կողային հատվածը և անիվները վնասվել են ու շարքից դուրս եկել։

Նշենք, որ բեռնատարը հայկական պետահամարանիշերով է։

Տեղում աշխատել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։