Նինոծմինդա քաղաքում Վրաստանի ռազմավարության և զարգացման կենտրոնը (GCSD) «Պատվաստումներ Վրաստանի համար» / (Vaccination4Georgia) նախագծի շրջանակներում կազմակերպել է վերապատրաստում դպրոցի ուսուցիչների համար։
Դասընթացավարի խոսքով, այս հանդիպման նպատակը հանրությանը տեղեկացնելն է, թե ինչպես ճանաչել պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվությունը: Խոսվեց Covid-19-ի դեմ պատվաստումների հասանելիության մասին և քննարկեցինք բնակչության հավաստի տեղեկատվության հետ կապված հարցեր։ Շատերը շատ թերահավատորեն են վերաբերվում պատվաստմանը, ստանում են իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվություն։
Դասընթացը հատուկ անցկացվել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի դպրոցների ուսուցիչների համար։ Դասընթացը վարում էին Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ներկայացուցիչներ, կենտրոնի առողջապահական փորձագետ Թեոնա Թոդուան և Վրաստանի բարեփոխումների ասոցիացիան, վերլուծաբան Լիզի Սամնաշվիլին, Վրաստանի ռազմավարության և զարգացման կենտրոնը (GCSD): Նմանատիպ դասընթացներ են կազմակերպվում Վրաստանի այլ շրջաններում։
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Վրաստանի ռազմավարության և զարգացման կենտրոնի հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից։
Այս մասին մեզ ավելի մանրամասն պատմեց նախագծի օգնական Լիզա Բերուաշվիլին։