
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ախալցիխեի քաղաքապետարանի Ածղուրի գյուղում։ Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի: Վիրավորը հարեւան գյուղի բնակիչ է:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղամարդը անցնում էր կենտրոնական ճանապարհով։ Շտապօգնությունը տուժածին տեղափոխել է կլինիկա։
ՆԳՆ-ն հետաքննությունը սկսել է 276-րդ հոդվածի երկրորդ մասով։ tv9news.ge