Ախալցիխեի Ծնիսի գյուղի մոտ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի։Շտապ բուժօգնության խումբը տուժածներին տեղափոխել է Ախալցիխեի «Իմեդի» կլինիկա։
Բուժհաստատության կլինիկական մենեջեր Մզիա Կակոշվիլիի խոսքով՝ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։
«Նա ուներ թեթեւ, մակերեսային վնասվածքներ։ Կոտրվածք կամ այլ լուրջ վնասվածքներ չի ունեցել»,- ասում է նա։
ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է մեքենան վարող անձի կողմից տրանսպորտային միջոցի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելուն, որն ավելի քիչ ծանր վնաս է հասցրել առողջությանը։Հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, պաշտոն զբաղեցնելու կամ աշխատելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։ sknews.ge