Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հոկտեմբերի 27-28-ը Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրևային եղանակ, իսկ Արևելյան Վրաստանում տեղ-տեղ կդիտվի անձրև, բարձրադիր շրջաններում հնարավոր է ձյուն։
Հոկտեմբերի 29-ին կդիտվի ամպամածություն, մինչև նոյեմբերի 2-ը կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում և բարձր լեռնային հատվածներում սպասվում է +14, +19 աստիճան տաքություն:
Թբիլիսիում մինչև նոյեմբերի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճանի սահմաններում։ Հոկտեմբերի 27-28-ին կփչի հյուսիս-արևմտյան քամին: sknews.ge