Բջջային ինտերնետի արժեքը Վրաստանում և Եվրամիությունում

Բջջային ինտերնետի արժեքը Վրաստանում և Եվրամիությունում

Վրաստանում կապի հանձնաժողովի հրապարակած տվյալներով` մեկ գիգաբայթ (ԳԲ) ինտերնետի միջին գինը 2021-ին կազմել է 77 թեթրի:

Եվրահանձնաժողովը զեկույց է հրապարակել Եվրամիության հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ, որում ներկայացված են շարժական ինտերնետի գները անդամ 27 երկրներում. 1 գիգաբայթ ինտերնետ փաթեթի ձեռքբերման գները սկսվում են 3,22 եվրոյից և տատանվում են մինչև 14,69 եվրո։

Զեկույցի համաձայն՝ ինտերնետն առավել հասանելի է Ռումինիայում, Սլովենիայում, Շվեդիայում, Իսպանիայում, Լեհաստանում և Էստոնիայում։

1 ԳԲ ինտերնետ փաթեթի գները ԵՄ-ում բախշվում է հետևյալ կերպ.

  • մատչելի խումբ՝ 3,22 եվրո,
  • համեմատաբար մատչելի խումբ՝ 4,69 եվրո,
  • համեմատաբար թանկ խումբ՝ 8,88 եվրո,
  • լյուքս դասի խումբ՝ 14,69 եվրո:

Նշված վիճակագրության մեջ խոսքն ուղղակիորեն 1 գիգաբայթանոց ինտերնետ փաթեթի գնման մասին է, այլ ոչ թե բազմաթիվ գիգաբայթ պարունակող փաթեթի։ aliq.ge