
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում կենտրոնական ջրատար խողովակի վթարվելու պատճառով բնակիչները կանգնել էին խմելու ջրի խնդրի առաջ:
Բնակիչները NOR ռադիոկայանի հետ զրույցում նշեցին, որ գյուղի ջրատար կենտրոնական խողովակի շարքից դուրս գալու պաճառով բնակիչների մի մասը մնացել է առանց խմելու ջրի:
Վերոնշյալ հարցի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Ղուլալիս գյուղի ներկայացուցիչ Խաչիկ Սարգսյանի հետ:
Նա նշեց. «Խողովակը բնակիչների հետ միասին արդեն վերանորոգել ենք: Ծանր տեխնիկայի պատճառով խողովակը շարքից դուրս էր եկել, ընդամենը 1 օր ջուր չի եղել, իսկ հիմա ջրամատակարարումը վերականգնված է:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝