Նինոծմինդայում մեկնարկել է դպրոցական սպորտային օլիմպիադան

Նինոծմինդայում մեկնարկել է դպրոցական սպորտային օլիմպիադան

Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.

Երեկ՝ հոկտեմբերի 26 -ին դպրոցական սպորտային օլիմպիադիայի շրջանակներում, Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասի խաղադաշտում անցկացվեց մինի ֆուտբոլի առաջնություն՝ որին մասնակցում էին շրջանի թվով 12 թիմեր տարբեր դպրոցներից:

Նինոծմինդայի քաղաքապետարանում սպորտի եւ երիտասարդության հարցերով ծառայության պետ Գրիգոր Թոփուզյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Հոկտեմբերի 26 -ին սկսվեց դպրոցական սպորտային օլիմպիադան եւ Ճոճաշեն թաղամասի խաղադաշտում անցկացվեց ֆուտբոլի մրցաշարը: Եզրափակիչ դուրս եկան Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի եւ Մեծ Խանչալիի թիմերը, արդյունքում հաղթեց Նինոծմինդայի թիվ 2 դպրոցը եւ նվաճեց ուղեգիր դեպի տարածաշրջան: Այս միջոցառումը անցկացվում է ամեն տարի, որին մասնակցում են մեր շրջանի դպրոցների մեծ մասը: Կա սպորտաձեւ, որոնք հնարավորություն չունենալու պատճառով մեզ մոտ չի անցկացվում, օրինակ՝ բադմինտոն, ձեռքի գնդակ եւ այլն»:

Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետը դպրոցական սպորտային օլիմպիադայում հանդես կգա 6 սպորտաձեւով՝ մինի ֆուտբոլ, վազք, վոլեյբոլ, սեղանի թենիս, բասկետբոլ եւ ուրախ մեկնարկ խաղերով: Ցանկացած մարզաձեւում մասնակցում են եւ տղաներ եւ աղջիկներ:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Նինոծմինդայում մեկնարկել է դպրոցական սպորտային օլիմպիադան

Կարդացեք նաեւ՝