
Այսօր Նինոծմինդա քաղաքի թիվ 1 հանրային դպրոցի 6-րդ(Ա) դասարանի սաները՝ դասղեկ Արփինե Բդոյանի կազմակրպչությամբ այցելեցին Նինոծմինդայի համայնքային NOR ռադիոկայան:
Այցելության առիթը երեխաներին լրագրության աշխատանքին ծանոթացնելն էր, քանի որ նրանք դպրոցում ուսումնասիրում են մեդիագրագիտություն, նրանց շրջայցը ավելի լայն պատկերացում տվեց նրանց լրագրության ոլորտի վերաբերյալ:
NOR ռադիոյի աշխատակազմը երեխաներին բացատրեց կատարվող աշխատանքները, որոնց շնորհիվ հանրությանը մատուցվում է տարատեսակ հավաստի լուրեր, այնուհետև նրանց ընձեռվեց հնարավորություն ուղիղ եթեր դուրս գալու:
Տպավորիչ էքրսկուրսիան ավարտվեց դրական նոտաներով: