NOR ռադիոկայանը տարիներ շարունակ ունեցել է կամավորների խմբեր, որոնք անցել են դասընթացներ տիրապետելով լրագրության հմտություններին:
Այս տարվա ապրիլ ամսին Նինոծմինդա քաղաքի թվով 5 երիտասարդ աղջիկներ՝ Վարսենիկ Այվազյանը, Կիմա Նորսոյանը, Ասյա Մոսոյանը, Դիանա Մարկարյանը եւ Աննա Բաղդասարյանը NOR ռադիոկայանում անցան լրագրության դասընթացներ եւ ընթացքում պատրաստեցին իրենց հեղինակային նյութեր եւ ծրագրեր: Նրանց ընձեռվեց հնարավորություն՝ ուղիղ եթերով ելույթի, հյուրերի հետ հարցազրույցի, վիդեո աուդիո եւ ֆոտո նյությեր պատրաստելու:
Աղջիկները պատվով հաղթահարեցին հանձնարարված առաջադրանքները եւ այսօր՝ հունիսի 23 -ին, NOR-ի տնօրինության կողմից պարգեւատրվեցին պատվոգրերով:
Պատվոգրերի պաշտոնական հանձման արարողությունից հետո նրանք կիսվեցին իրենց տպավորություններով եւ խոստացան, որ կշարունակեն իրենց կապը NOR -ի հետ: