Քնի պակասի դեպքում չափից շատ ուտելու պատճառները

Քնի պակասի դեպքում չափից շատ ուտելու պատճառները

Քրոնիկ քնի պակասը սթրես է, իսկ սթրեսը բնութագրվում է կորտիզոլի մակարդակի բարձրացմամբ և օրգանիզմի գործունեության դանդաղեցմամբ։ Ընդ որում, նվազում է նյութափոխանակության մակարդակը, ինչն ազդում է ավելորդ քաշի ավելացման վրա, ասել է Life.ru Budu առողջության կառավարման առցանց ծառայության բժիշկ Ելենա Զիաբլովան՝ խոսելով քնի պակասի դեպքում չափից շատ ուտելու պատճառների մասին:

Նրա խոսքերով՝ սթրեսը հաճախ հրահրվում է հուզական սովի պատճառով: Զյաբլովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սթրեսի ժամանակ շատերը ձգտում են դեպի ավելի վնասակար և յուղոտ սնունդ, ինչը բացասաբար է անդրադառնում քաշի վրա:

Փորձագետի կարծիքով՝ հնարավոր է նաև հակառակ իրավիճակը՝ եթե մարդը սթրեսի ժամանակ քաղց չզգա, ապա բախվի քնի պակասի, նա կսկսի նիհարել։

«Քնի պակասն ինքնին սթրեսի պատճառներից մեկն է, իսկ շատակերությունը օրգանիզմի՝ դրանից ազատվելու փորձի հետևանք»,- եզրափակել է բժիշկը։