Սննդամթերքի որ տեսակներն են բացասաբար անդրադառնում մազերի ու մաշկի առողջության վրա

Սննդամթերքի որ տեսակներն են բացասաբար անդրադառնում մազերի ու մաշկի առողջության վրա

Քաղցր մթերքի ու վերամշակում անցած մսամթերքի գործածությունը վնասում է մազերի առողջությանը։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։

Բժշկի խոսքով՝ քաղցրավենիքը բացասաբար է անդրադառնում ոչ միայն մազերի վիճակի վրա, այլև մաշկի։ Բացի այդ, օրգանիզմի համար վնասակար է նաև արևածաղկի յուղն ու մարգարինը։

Ինչպես հավելել է սննդաբանը, վերամշակում անցած մսից պատրաստված մթերքի, այդ թվում՝ նրբերշիկի ու տարատեսակ երշիկեղենի գործածությունը ևս բացասաբար կարող է անդրադառնալ մազերի առողջության վրա։

«Վնասակար է աղի մթերքի չարաշահումը։ Թթու բանջարեղենն ու թթու վարունգը ևս հանգեցնում են մաշկի վաղաժամ ծերացման ու մազերի վիճակի վատթարացման», – հավելել է Գինզբուրգը։

Ինչպես ընդգծել է մասնագետը, մազերի որակի բարելավման համար հարկավոր է հարստացնել սննդակարգը ծովային ձկնատեսակներով, մրգերով ու հատապտուղներով։ Բացի այդ, հարկավոր է հաճախ օգտագործել նաև կոճապղպեղ ու սխտոր։ Սակայն լավագույն մթերքը մազերի առողջության պահպանման համար կեֆիրի և մյուսլիի համադրությունն է, եզրափակել է մասնագետը։

Tert.am