Ինչպես է սթրեսն անդրադառնում առողջական վիճակի վրա

Ինչպես է սթրեսն անդրադառնում առողջական վիճակի վրա

Տևական մեծ սթրեսը կարող է բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա և հանգեցնել առողջական լուրջ խնդիրների։ Այս մասին նշում է հոգեբույժ Ալեքսանդր Ֆյոդորովիչը։

«Սթրեսն ադրենալին է, որը ներառում է անոթային ռեակցիաներ և նյարդային, ներզատական ու իմունային համակարգերի հյուծում: Որոշ փուլերում կարող են հիվանդություններ զարգանալ, իսկ ի վերջո՝ իմունային անբավարարության համախտանիշ», – նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ եթե մարդն ունի որևէ հիվանդության նկատմամբ հակում, ապա սթրեսը կարող է բարձրացնել դրա հետ բախվելու հավանականությունը։ Օրինակ՝ կարող է զարկերակային գերճնշում, բրոնխիալ ասթմա կամ ստամոքսի խոցային հիվանդություն զարգանալ։

Ինչպես ընդգծել է հոգեբույժը, մարդը կարող է նվազեցնել սթրեսի ազդեցությունն օրգանիզմի վրա, եթե հետևի օրվա ռեժիմին, ճիշտ սնվի ու թերապևտիկ միջոցներ կիրառի։

«Սակայն եթե մարդը քրոնիկ սթրեսի մեջ է, ապա այս միջոցները միայն ժամանակավոր փրկություն կլինեն», – հավելել է նա։

Tert.am