
Մառնեուլիի Մայիսի 26-ի փողոցում գտնվող «Ավերսի» կլինիկայի տարածքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, հայտնում է MarneuliFM-ը։
Տեղեկության համաձայն, իրար են բախվել թեթև մարդատար ավտոմեքենան և մոտոցիկլետը։
Ըստ տեղեկությունների՝ թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդը թեթև վնասվածքներ է ստացել. նրան կլինիկայում օգնություն է ցուցաբերվել։ aliq.ge