Կլինիկաներն այլևս իրավունք չեն ունենա լրացուցիչ փոխհատուցում պահանջել հիվանդից

Կլինիկաներն այլևս իրավունք չեն ունենա լրացուցիչ փոխհատուցում պահանջել հիվանդից

Այսօրվանից Վրաստանում գործող բուժհաստատություններում կներդրվի ֆինանսավորման նոր մոդել՝ կլինիկաների ֆինանսավորման մեխանիզմը փոխվում է: Պացիենտներն այլևս ստիպված չեն լինի վճարել կլինիկայի և պետության սահմանած գների տարբերությունը:

Երբ հիվանդը դիմում է կլինիկա, որը միևնույն ժամանակ համընդհանուր առողջապահական ծրագրի մասնակից է, ապա պացիենտը դառնում է համընդհանուր առողջապահության շահառու և տարբերվող գինը չի վճարում։

Ինչպես պարզաբանում է առողջապահության փոխնախարար Իլիա Ղուդուշաուրին, կլինիկաներն այլևս իրավունք չեն ունենա առանձին ծառայությունների համար հիվանդների համար լրացուցիչ փոխհատուցում պահանջել։

Առողջապահության համընդհանուր ծրագրով նախատեսված համավճարը տարբեր շահառուների համար տարբեր է։ Եթե ​​պացիենտը 1000 լարի արժողությամբ բուժօգնություն պետք է ստանա և ունի 10 տոկոսանոց համավճար, ապա կվճարի միայն 100 լարի:

Այժմյան ֆինանսավորման մեթոդով, բացի այս 100 լարիից, պացիենտը վճարում է նաև կլինիկայի ներկայացրած գնի և պետության ներկայացրած գնի տարբերությունը։ Նոր ծրագրով՝ պացիենտն այլևս ստիպված չի լինի վճարել այս տարբերությունը:

Նշված մոդելը վերաբերում է միայն համընդհանուր առողջապահական ծրագրին և չի տարածվում մասնավոր ապահովագրական ընկերությունների և կլինիկաների վրա։ tv9news.ge