Գյուղի բարերարը եւ նրան նվիրված միջոցառումը

Գյուղի բարերարը եւ նրան նվիրված միջոցառումը

Երեկ՝ նոյեմբերի 1 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի թիվ 2 հանրային դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված ծնունդով Հեշտիա գյուղից բարերար Թովմաս Վարդանյանին, ով բնակվում է Ռուսաստանի դաշնությունում:

Նշենք, որ արդեն մի քանի ամիս է վերանորոգվում է Հեշտիայի թիվ 2 դպրոցի միջանցքը եւ դասարաններից մեկը որի իրականացման գործում իր ներդրումն է ունեցել Թովմաս Վարդանյանը: Բարերարը մեծ գործ է կատարել նաեւ իր հայրենի գյուղի համար որոնցից մեկն էլ հանդիսանում է կոյուղու կառուցումը:

Հեշտիայի թիվ 2 դպրոցի տնօրեն Լալազար Արոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ճիշտ է ամեն տարի կոսմետիկ նորոգում է անցկացվում մեր դպրոցում բայց այսպիսի մեծ ծավալով աշխատանք առաջին անգամն է, ինչի համար դպրոցի ամբողջ կոլեկտիվի անունից շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Վարդանյանին: Ուզում եմ նշել, որ Թովմաս Վարդանյանի հայրը եւ մայրը աշխատել են մեր դպրուցում, ինչպես նաեւ Թովմասը եղել է այս դպրոցի աշակերտը: Այսօրվա մեր կազմակերպած միջոցառումը նվիրված էր մեր բարերարին, որտեղ մեր հյուրերն էին Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետների եւ քաղաքապետերը եւ սակրեբուլոյի նախագահները: Բազմաթիվ հյուրեր ունեինք որտեղից կառանձնացնեմ «Ժողովրդական երգիչ» նախագծի ֆինալիստ Արմեն Մկոյանին, ով իր Կոմիտասյան կատարումով հիացրեց բոլորին»:

Ավելացնենք նաեւ՝ միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները հանդես եկան երգով, պարով, արատասանությամբ, թատերական բեմադրությամբ եւ այլն:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Գյուղի բարերարը եւ նրան նվիրված միջոցառումը

Կոմիտաս «Հով արեք սարեր ջան», կատարում է «Ժողովրդական երգիչ» նախագծի ֆինալիստ Արմեն Մկոյանը RadioNOR

Կարդացեք նաեւ՝