2022 թվականի հոկտեմբերի 1-ին Նինոծմինդայում կկայանա հոբելյանական համերգ»,- Radio NOR-ին ասել է պրոդյուսեր Թամազ Կաջայան։
Համերգը տեղի կունենա վրացի արտիստներ Վախթանգ Տատիշվիլիի (Ջուջա) և Նուգզար Կվաշալիի (Ջաջու) տարեդարձի կապակցությամբ։ Ըստ պրոդյուսերի՝ միջոցառումը կազմակերպվել է վրաց-հայկական հարաբերությունների ամրապնդման նպատակով։ Այդ իսկ պատճառով, հյուրերի՝ վրացական էստրադայի երգիչներ Բեսո Կալանդաձեի, Զուրա Կոբեշավիձեի և Մակա Քաջայանի հետ բեմում հանդես կգան նաև տեղական համույթները՝ կովկասյան ռիթմեր, «Հայկ» պարային ստուդիա, «Նաիրի», «Փարվանա», «Կիլիկիա» համույթները և այլն։
«Ես հատուկ ուշադրություն եմ դարձնում հայ ժողովրդի հետ հարաբերություններին։ Ինձ շատ է դուր գալիս, երբ տեղական համույթները տարբեր փառատոների Թբիլիսի են գալիս ազգային տարազներով։ Կարևոր է, որ մենք կիսենք մեր մշակույթը միմյանց հետ: Կարևոր է պահպանել այս ավանդույթներն ու արժեքները, քանի որ դրանք կարող են կարևոր քայլ դառնալ վրացիների և հայերի դարավոր բարեկամության ամրապնդման գործում»,- ասում է Թամազ Քաջայան :
Միջոցառումը կազմակերպվել է Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և կրթության ծառայության, Մշակույթի կենտրոնի և պրոդյուսեր Թամազ Կաջայայի համագործակցությամբ։ Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին Նինոծմինդայի մշակութային կենտրոնում։ Համերգի տոմսն արժե 10 լարի։