Մեդիագրագիտության շաբաթվա առիթով Ղաուրմա գյուղի 4 -րդ դասարանի սաները NOR ռադիոկայանում

Մեդիագրագիտության շաբաթվա առիթով Ղաուրմա գյուղի 4 -րդ դասարանի սաները NOR ռադիոկայանում

Մեդիա և տեղեկատվական գրագիտության համաշխարհային շաբաթվա առիթով Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի հանրային դպրոցի 4 -րդ դասարանի սաները վրաց լեզվի ուսուցչուհի Լիա Տոնոյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ հյուրընկալվեցին Նինոծմինդայի համայնքային NOR ռադիոկայան:

Այցը տպավորիչ էր ոչ միայն երեխաների համար, այլև NOR -ի աշխատակազմի: Մինչ երեխաներին հետաքրքիր էր ռադիոկայանի աշխատանքը, ուղիղ եթերն ու տեխնիկան, NOR -ի աշխատակազմին հաճելիորեն զարմացրեց այն, որ երեխաները վրացերենով պատմեցին ռադիոյի գործունեության մասին:

Մեդիագրագիտության շաբաթվա առիթով երեխաները պատրաստել էին նաև կոլաժներ:

Երեխաները հեռացան խոստանալով, որ սա իրենց առաջին, բայց ոչ վերջին այցն էր: