
Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի ազատ ոճի ըմբիշները վերադարձան հաղթանակով:
Նրանք մասնակցել են Ստեփանծմինդա քաղաքում անցկացվող տարածաշրջանային մրցաշարին: Նինոծմինդայից մրցույթին մասնակցում էին թվով 13 ըմբիշներ:
Առաջին հորիզոնականը գրավել է Կառլեն Ալթունյանը, իսկ 3 -րդ տեղը զբաղեցրել է Լաշա Վանաձեն: Մարզիչ Զվիադ Մեքեիձեն NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Նման մրցաշարերը մեծ փորձ են տալիս մեր մարզիկներին: Ասեմ, որ ուղևորությունը ամբողջովին ֆինանսավորվել է Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից: Առաջնությանը մասնակցում էին մարզիկներ Վրաստանի տարբեր շրջաններից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում սպորտի զարգացման գործում»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.