2021 թ.-ի մարտի 10-12-ը անցկացվեց Վրաստանի երիտասարդական առաջնություն մինչև 15 տարեկան ազատ ոճի ըմբշամարտում: Մրցույթները անցկացվել են Գուրջաանի քաղաքում:
Մրցույթին մասնակցում էին 230 ըմբիշներ, հինգ մարզիկներ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղից:
Հաջող հանդես եկան ազատ ոճի ըմբիշներ՝ Գանձա գյուղից Ռուբեն Թանգամյանը մինչ 41 կգ քաշային կարգում և Արշակ Լուլուկյանը մինչ 52 կգ քաշային կարգում: Նրանք գրավել են 3-րդ տեղը և դարձել Վրաստանի հավաքականի անդամ, իսկ Գարիկ Լուլուկյանը մինչեւ 48 կգ քաշային կարգում զբաղեցրել է 5-րդ տեղը:
Մարզիկների մարզիչը Ռուբեն Պողոսյանն է: