Օրոջալարի դպրոցում անցկացվեց մրցույթ-փառատոն «Ոսկե աշուն» խորագրով

Օրոջալարի դպրոցում անցկացվեց մրցույթ-փառատոն «Ոսկե աշուն» խորագրով

Օրերս Օրոջալարի հանրային դպրոցում 12-րդ դասարանի աշակերտների և նրանց դասղեկ Վարդուհի Նորսոյանի նախաձեռնությամբ անցկացվեց մրցույթ-փառատոն «Ոսկե աշուն» խորագրով:

Փառատոնին մասնակցում էին 5-12-րդ դասարանների աշակերտները: Նրանք ներկայացրին տարաբնույթ աշնանային կոմպոզիցիաներ, որոնք պատրաստել էին բնական նյութերից:

Միջոցառումը գունեղ էր, հետաքրքիր և բազմաբովանդակ, իսկ դահլիճը զարդարված էր միջոցառման թեմային համահունչ: Նախ իրենց գեղեցիկ բանաստեղծություններով, երգերով ու պարերով ելույթ ունեցան դպրոցի սաները՝ մեծ ուրախություն ու բերկրանք պարգևելով մանկավարժական կոլեկտիվին, ծնողներին և հյուրերին: Այնուհետև յուրաքանչյուր դասարան իր աշխատանքը ներկայացրեց ժյուրիի անդամներին: Չափազանց դժվար ընտրության արդյունքում մրցույթում հաղթող ճանաչվեց 9-րդ դասարանը, երկրորդ տեղը գրավեց 6-րդ դասարանը, իսկ երրորդ տեղը՝ 5-րդ դասարանը:

Տնօրինության կողմից հաղթող դասարանները պարգևատրվեցին պատվոգրերով և նվերներով, իսկ մյուս մասնակից դասարանները ստացան պատվոգրեր:

Մանկավարժները և ծնողները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին մրցույթ-փառատոնի կամակերպիչներին: