Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

<strong>Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն</strong>

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։

Նրանց հաղորդմամբ՝ Շարմ-էլ-Շեյխի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել վարչապետի դիմավորման արարողությունը։

Կառավարության ղեկավարին օդանավակայանում դիմավորել են Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջազգային համագործակցության նախարար Ռանիա Ալ-Մաշաթը և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան, գործերի ժամանակավոր հավատարմատար Միխեիլ Թիգիշվիլին։

Այցի շրջանակներում Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին։

Վարչապետը Շարմ-էլ-Շեյխում է պատվիրակության հետ միասին։

1tv.ge