Այսօր՝ նոյեմբերի 7 -ին, ժամը 13:30 -ի սահմաններում անզգուշության պատճառով հրդեհվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի բնակիչ Ա.Մ -ին պատկանող մոտավորպաես 250-300 հակ խոտը:
Նախքան հրշեջ ծառայության ժամանելը համագյուղացիները օգնություն են ցուցաբերել եւ վառվող դեզից հնարավոր է եղել դուրս բերել մոտ 50 հակ(տուկ), իսկ մնացածը վառվել է:
Նինոծմինդայի հրշեջ ծառայության աշխատակիցների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում կրակը մարվել է:
Դեպքի վայրում էին նաեւ ոստիկանության աշխատակիցները:
Կարդացեք նաեւ՝