Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փ.Արագյալ գյուղում այսօր հրդեհ է բռնկվել։
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է անզգուշության, չորության ու շոգի պատճառով։ Հրդեհից ոչ ոք չի տուժել։ Այրվել է բնակչի մի քանի վառելափայտ, կրակը գրեթե հասել է անտառային հատված և բնակիչների տներ, սակայն հրշեջների և բնակիչների կողմից այն ժամանակին տեղայնացվել է։
Տեղում աշխատել է Նինոծմինդայի հրշեջ ջոկատը։ Նյութը տրամադրել է գյուղի մի բնակիչ:
Հիշեցնենք, որ մինչև սեպտեմբերի 3-ը Վրաստանում կպահպանվի շոգ եղանակ՝ հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հարթավայրերում, ցածրադիր գոտիներում և լեռնային առանձին շրջաններում կարող է հասնել +38-40 աստիճանի։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ օդի ներկայիս և սպասվող բարձր ջերմաստիճանը և չոր հողը պահպանում են բարենպաստ պայմաններ հրդեհների համար։