Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը, ըստ որի` Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում հասարակական կարգը խախտելու համար քաղաքացի է բերման ենթարկվել։ Վերջինս անպարկեշտորեն վիրավորել է Վրաստանին ու վրացիներին։
Անցորդները հայտնել են, որ ոստիկանություն են կանչել, և ոստիկանության ժամանմանը ստիպված են եղել սպասել 20 րոպե։
Տեղեկության համաձայն՝ ձերբակալվածը ՌԴ քաղաքացի է, անսթափ վիճակում է եղել ու չի ենթարկվել ոստիկանության հրահանգներին։
Սոցիալական ցանցերում հրապարակվել է տեսանյութը, որից ստացած տպավորությամբ` շատերը գրում են, որ նա հարբածի տեսք չունի, ավելի շուտ` կատարվածը սադրիչ ֆլեշմոբ է։ aliq.ge