Նինոծմինդայից դեպի անցակետ տանող ճանապարհին` Ժդանովական գյուղից մոտավորապես 200 մ հեռավորության վրա, սկսվում է բեռնատար ավտոմեքենաների շարասյունը, որը ձգվում է մինչեւ մաքսային տիր պարկի մոտ:
Վարորդների անփույթ վերաբերմունքի պատճառով ամբողջովին աղտոտվել է հարակից տարածքը: Վարորդները մեքենայինց դուրս են նետում պոլիէթիլենային տոպրակներ, շշեր եւ այլ տարատեսակ թափոններ, որոնք ցրված են ճանապարհի եզրերին:
Վարորդներից մեկի խոսքով. «Աղբամաններ տեղադրել են միայն պարկի մեջ, իսկ դա շատ հեռու է եւ ոչ բոլորն են անցնում այդ ճանապարհը աղբը աղբամանի մեջ գցելու համար: Ինչպես նաեւ անցակետը աշխատում է շատ դանդաղ, արդեն երկրորդ օրն է սպասում ենք որպեսզի հատենք սահմանաը»:
Այս հարցի շուրջ զրուցեցինք նաեւ մաքսային տիր պարկի տնօրեն Ռաֆայել Դարբինյանի հետ:
Նրա խոսքով. «Մեր տարածքի մեջ ունենք տեղադրած 2 աղբաման, իսկ ճանապարհի վրա մենք իրավունք չունենք տեղադրելու: Բեռնատար ավտոմեքենաների վարորդները նույնպես ունեն իրենց մեղավորության բաժինը, կարելի է հավաքել աղբը տոպրակի մեջ եւ լցնել աղբամանի մեջ: Անցակետը նույնպես շատ դանդաղ է գործում, բեռնատարներն էլ պարկում տեղ չլինելու պատճառով կանգնում են ճանապարհին եւ աղտոտում են միջավայրը»:
Բնակիչներն էլ նշում են, որ այդ ամբողջ աղբը լցվում է իրենց արտերը:
Նշենք նաեւ, որ տիր պարկում կայանելը պարտադիր է, եւ յուրաքանչյուր վարորդ մեքենան կայանելու համար վճարում է 80 լարի: Եթե տիր պարկում կայանելու տեղ չի լինում՝ բեռնատարները կանգնում են ճանապարհին ու այդտեղ էլ սկսվում շրջակա միջավայրի աղտոտումը:
Խնդիրը դուրս է գալիս վերահսկողությունից եւ ոչ ոք իր վրա պարտավորություն չի վերցնում մաքրելու այդ աղբը:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝