Թորիայի բնակիչները մաքրեցին նոր ասֆալտապատ ճանապարհի եզրերի աղբը

Թորիայի բնակիչները մաքրեցին նոր ասֆալտապատ ճանապարհի եզրերի աղբը

NOR ռադիոկայանը անդրադարձել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղից մինչեւ Թորիա տանող ճանապարհի ուղղությամբ երթևեկելիս ճանապարհի եզրերին հանդիպում են պոլիէթիլենային տոպրակներ, շշեր եւ այլ տարատեսակ թափոններ:

Այս ամենը այդտեղով անցնող մարդկանց անփույթ վերաբերմունքն է, ովքեր աղբը մեքենայից դուրս են նետում, ինչը մեծ վնաս է հասցնում բնությանը և շրջակա միջավայրին:

Երեկ՝ մայիսի 3 -ին, Թորիա գյուղի երիտասարդները Նինոծմինդայի քաղաքապետարանի մասնագետ Արտյոմ Պետրոսյանի գլխավորությամբ կազմակեպել էին շաբաթօրյակ եւ մաքրել Թորիայից դեպի Հեշտիա տանող նոր ասֆալտապատ ճանապարհի եզրերի աղբը:

Արտյոմ Պետրոսյանի հետ մեր զրույցը ստորեւ՝

Radio NOR · Թորիայի բնակիչները մաքրեցին նոր ասֆալտապատ ճանապարհի եզրերի աղբը

Հշեցնենք՝ տնից մինչև 2 կգ աղբ նետելու դեպքում անձը կտուգանվի 100-ի փոխարեն 200 լարիով:

Եթե աղբը նետեք անձնական մեքենայից, կտուգանվի վարորդը, հանրային տրանսպորտի դեպքում` դուք: Երկու դեպքում էլ տուգանքը կազմում է 250 լարի:

Երկու կամ երկու կգ-ից ավելի աղբով շրջակա միջավայրն աղտոտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիով, իրավաբանական անձը` 1000 -ի փոխարեն 1500 լարիով:

Մարդիկ՝ եկեք հոգ տանենք մեզ շրջապատող միջավայրի եւ բնության մասին: