Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղից մինչեւ Թորիա տանող ճանապարհի ուղղությամբ երթևեկելիս ականատես ենք լինում պոլիէթիլենային տոպրակների, շշերի եւ այլ տարատեսակ թափոնների որոնք ցրված են ճանապարհի եզրերին:
Հետաքրքիրն այն է երբ վերջանում է նոր ասֆալտապատված ճանապարհը կենցաղային աղբը եւս վերջանում է, այնպիսի տպավորություն է կարծես աղբի պատճառը նոր ասֆալտապատված ճանապարհն է:
Այս ամենը այդտեղով անցնող մարդկանց անփույթ վերաբերմունքն է, ովքեր աղբը մեքենայից դուրս են նետում, ինչը մեծ վնաս է հասցնում բնությանը և շրջակա միջավայրին:
Աղբը ոչ միայն հաճելի չէ աչքին այլ նաեւ տարբեր տեսակի խնդիրներ է առաջացնում տարածքում արածող անասունների եւ մոտակայքում գտնվող արտերի համար:
Հավելենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ ծառայության պարտականությունների մեջ չի մտնում գյուղեր տանող ճանապարհների եզրերի մաքրման աշխատանքները: Ինչպես նաեւ կոմունալ ծառայությունից տեղեկացրեցին, որ յուրաքանչուր գյուղի հարակից տարածքները մաքրելու համար բավարար աշխատուժ չունեն: Կոմունալ ծառայությունը կարող է օգտակար լինել միայն այն դեպքում, երբ աղբը հավաքվի մի տեղում, իսկ իրենք կկատարեն աղբահանությունը: Ինչի համար տվյալ գյուղից հարկավոր է տեղեկացնել կոմունալ ծառայությանը:
Հշեցնենք՝ տնից մինչև 2 կգ աղբ նետելու դեպքում անձը կտուգանվի 100-ի փոխարեն 200 լարիով:
Եթե աղբը նետեք անձնական մեքենայից, կտուգանվի վարորդը, հանրային տրանսպորտի դեպքում` դուք: Երկու դեպքում էլ տուգանքը կազմում է 250 լարի:
Երկու կամ երկու կգ-ից ավելի աղբով շրջակա միջավայրն աղտոտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիով, իրավաբանական անձը` 1000 -ի փոխարեն 1500 լարիով:
Մարդիկ՝ եկեք հոգ տանենք մեզ շրջապատող միջավայրի եւ բնության մասին: