Այսօր՝ նոյեմբերի 9 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա եւ Գորելովկա գյուղերում «Պատվաստումը Վրաստանի համար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում տեղի բնակչության հետ:
Սամցխե Ջավախեթիի մեդիա կենտրոնի ծրագրի կոորդինատոր Էկա Նոզաձեն NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Սամցխե Ջավախեթիի մեդիա կենտրոնը կազմակերպում է ծրագիր Նինոծմինդա, Ախալքալաք եւ Բորջոմի քաղաքներում, որի նպատական է հանդիսանում տեղի բնակչությանը փոխանցել տեղեկատվություն Covid 19 -ի եւ դրա դեմ պատվաստումների մասին: Ըստ վիճակագրության, ամբողջ Վրաստանում Սամցխե Ջավախեթին զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը պատվաստվածների թվով: «Պատվաստումը Վրաստանի համար» ծրագրի շրջանակներում անցկացվում է հանդիպում բնակիչների հետ, որտեղ նրանք զրուցում են փորձառու բժիշկների, էպիդեմիոլոգների հետ, ովքեր բացի Covid 19 -ի եւ պատվաստումների մասին տեղեկություն տարածելուց, պատասխանում են նաեւ բնակիչներին հուզող տարբեր հարցերին: Սամցխե Ջավախեթիում պլանավորված է ընդամենը 11 հանդիպում»:
«Նինոծմինդայում կազմակերպել ենք 4 հանդիպում, այսօր հանդիպեցինք Սաթխայի եւ Գորելովկայի բնակիչների հետ, որը անցավ շատ հետաքրքիր եւ արդյունավետ»,- նշեց Նոզաձեն:
Մանրամասները՝ աուդիոձայանգրությունում.