Ախալքալաքի հիվանդանոցում մահացած նոր ծննդաբերած կնոջ դեպի վերաբերյալ փորձաքննությունն ավարտվել է, թեեւ «Լեւան Սամխարաուլիի քննական բյուրոն» չի մեկնաբանել, պատասխան չենք ստացել նաեւ ՆԳՆ-ից։ Մահացածի քույրը՝ Մթվարիսա Զազաձեն, ասում է, որ իրավապահ մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն՝ պատճառը եղել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդությունները։
27-ամյա կինը՝ Մզիսա Զազաձեն, հուլիսի 30-ին ֆիզիոլոգիապես ծննդաբերել է «Եվեքսիս» ցանցի Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոցում։ Նա բուժհաստատությունից դուրս է գրվել օգոստոսի 3-ին։ Առողջական վիճակի վատթարացման պատճառով օգոստոսի 6-ին կնոջը տեղափոխել են «Ախալքալաքի հիվանդանոց», իսկ հաջորդ օրը նա մահացել է։
Կնոջ ինքնազգացողության վատթարացման պատճառը պարզելու համար դիակն արդեն զննվել է, սակայն Լեւան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության բյուրոյից ու ՆԳՆ-ից պատասխան չենք ստացել։ Գործակալությունից մեզ միայն հայտնեցին, որ կատարվում են քննչական գործողություններ։
Ախալցիխեի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի փորձագետ Դավիթ Մերաբիշվիլիի խոսքով՝ լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու՝ արդյոք հիվանդին տրվել է ճիշտ բուժում։
Կնոջ քրոջ՝ Մզիսա Զազաձեի խոսքով՝ մահվան պատճառը եղել է կորոնավիրուսը։ Այս մասին նա տեղեկացել է իրավապահներից։ Կատարվածի մեջ նա մեղադրում է Ախալցիխեի Ռեֆերալ հիվանդանոցի բժիշկներին։
«Ես անձամբ եմ եկել ոստիկանություն, ինձ ասել են, որ վիրուսն է պատճառը։ Նա ունեղել է կորոնավիրուս, և դա առաջացրել է այս ամենը, արգելափակել է թոքերը և տեղափոխվել երիկամ. սա է հետազոտության պատասխանը։ Հիմա չգիտեն, թե որ բժիշկն է մեղավոր՝Ախալցիխեի կլինիկայից կամ Ախալքալաքի։ Անձամբ ես մեղադրում եմ Ախալցիխեի բժիշկներին։Ես պատրաստվում էի բողոքել, բայց քույրս այլևս ողջ չէ և իմաստ չունի այս ամենը։ Հիվանդանոցի հետազոտությունն ու բժիշկները կապված են, իսկ թե այնտեղ ինչ կգրեն, ինչը՝ ոչ, դա իրենց գործն է»,- ասում է Մթվարիսա Զազաձեն։
Ինչ վերաբերում է մահացած կնոջ մորը՝ Մարիամ (Գյուլի) Զազաձեին, միջադեպի պատճառների մասին դժվարանում է խոսել։ Նա պատասխանի է սպասում իրավապահներից՝ մահվան պատճառը պարզելու համար։
«Իմ աղջկան ինչ-որ մեկը կվերակենդանացնի՞։ Բողոքելու իմաստը ո՞րն է, բայց դեռ կսպասենք վերջնական պատասխանին, թե ինչ կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց նա։
Միջադեպն ուսումնասիրվել է նաև Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալության կողմից։ Ինչպես մեզ հայտնեցին գործակալության հասարակայնության հետ կապերի ծառայությունից, փաստաթղթերն ուղարկվել են վերանայողին։
«Ուսումնասիրության գործընթացն ավարտված է, փաստաթղթերը փոխանցվում են գրախոսին [այսինքն՝ փաստաթղթերը գնահատող անկախ փորձագետին]՝ կլինիկական գնահատման համար։ Նա պետք է կլինիկորեն գնահատի վերը նշվածը և մեզ պատասխան տա», – ասվում է գործակալության մեջ։
Դեպքի առնչությամբ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը նշանակում է անզգուշությամբ կյանքին սպանելը։ Հանցագործությունը պատժվում է տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով։sknews.ge