Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական գնումների ծառայությունը հայտարարել էր մրցույթ Սաղամո գյուղում մեծ ֆուտբոլի համար նախատեսված խաղադաշտի կառուցման համար:
Առաջին փուլի ընթացքում խաղադաշտի կառուցման համար 75 603 լարի գումարի դիմաց մրցույթը շահել էր Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը, որտեղ կատարվել էր հիմքի հետ կապված աշխատանք, ցանկապատվել է 270 մ երկարությամբ տարածք եւ այլն:
Սաղամո գյուղի բնակիչների խոսքով՝ շատ գոհ ենք խաղադաշտի համար, միայն դեպի ճանապարհի կողմ գտնվող ցանկապատը ցածր է, որը գտնվում է կենտրոնական ճանապարհի կողքին. հնարավոր է երեխաները դուրս գան գնդակի հետեւից եւ դա վտանգավոր է, քանի որ անընդհատ մեքենաներ են երթեւկում:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից, Սաղամոյի խաղադաշտի կառուցման երկրորդ փուլի համար մրցույթը շահել է შპს Օվալ ընկերությունը 30 000 լարի գումարի դիմաց: Աշխատանքների պայմանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 30 -ին: Տարվել է հետեւյալ աշխատանքները՝ բետոնապատում, ցանկապատի կիսատ մնացած հատվածի կառուցում: Մնացել է իրականացնել հարթեցման, գազոնապատման եւ դարպասների տեղադրման աշխատանքները, որը կավարտվի մոտակա օրերում:
Կարդացեք նաեւ`