Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական գնումների ծառայությունը հայտարարել էր մրցույթ Սաղամո գյուղում մեծ ֆուտբոլի համար նախատեսված խաղադաշտի կառուցման համար:
Խաղադաշտի կառուցման համար 75 603 լարի գումարի դիմաց մրցույթը շահել էր Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը:
Աշխատակիցներից Հայկը՝ NOR – ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Աշխատանքները արդեն 1 ամիս է սկսել ենք, կատարվել է հիմքի հետ կապված աշխատանք, ցանկապատվել է 270 մ երկարությամբ տարածք, մնացել է մոտավորապես 30 մետր, որը կիրականացվի արդեն 2 -րդ փուլի ընթացքում»:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից, վերոնշյալ աշխատանքները այս տարի կհասցվի ավարտին, մոտ օրերս կհայտարարվի մրցույթ 2 -րդ փուլի աշխատանքների համար, որով նախատեսվում է ավարտին հասցնել ցանկապատը, հարթեցնել տարածքը, գազոնապատել եւ դարպասաձողերը տեղադրել:
Կարդացեք նաև՝