Լուսանկարը արխիվից
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաղամո գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում անցկացվել է նոր ջրագիծ, կառուցվել է շինություն և գնվել է նոր ջրամղիչ պոմպ:
Ուղղակի պայմանագրով աշխատանքն իրականացնում է անհատ ձեռնարկատեր Սիմոն Նալբանդյանը: «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում հատկացվել է 10,000 լարի, որից 5000 լարին հատկացվել է պոմպ գնելու համար, և անցկացվել է 150 մետր երկարությամբ նոր ջրամատակարարման գիծ: Ջրամատակարարումն իրականացվում է 63 մմ հաստության պլաստիկ խողովակներով եւ ջրի պոմպակայանի տեղադրման համար կառուցվել է շենք:
Ներկա պահին աշխատանքներն ավարտվել են եւ ընդունվել հանձնաժողովի կողմից: