Գնահատվել է ուղեղին թթվածնի մատակարարման վրա դիմակների ազդեցությունը

Գնահատվել է ուղեղին թթվածնի մատակարարման վրա դիմակների ազդեցությունը

Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ճանաչողական առաջադրանքների ժամանակ պաշտպանիչ դիմակ կրելը չի ​​ազդում ուղեղի գործունեության վրա։ Վերոնշյալ ուսումնասիրությունը հրապարակված է Communications Biology ամսագրում։

Նյարդաբանները համեմատել են բակալավրի ծրագրում սովորող 33 ուսանողների ուղեղի մագնիսական ռեզոնանսային պատկերները՝ դիմակով եւ առանց դիմակի զանազան ճանաչողական առաջադրանքներ կատարելիս: Հետազոտողները օգտագործել են BOLD fMRI՝ ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային պատկերման (fMRI) ձեւ՝ ուղեղում թթվածնի մակարդակին հետեւելու համար:

Ուղեղի պատկերները ստացվել են հանգստի եւ առաջադրանքների ժամանակ, ինչպես նաեւ զգացմունքների նույնականացման եւ աշխատանքային հիշողության առաջադրանքների ժամանակ: Հայտնի է, որ այս վարժությունները հանգեցնում են ուղեղի ակտիվացմանը, որը կարող է կախված լինել թթվածնի առկայությունից:

Հետազոտողները դիմակով եւ առանց դիմակի փորձարկման ընթացքում, ոչ մի տարբերություն չեն հայտնաբերել ուղեղի ակտիվացման մեջ: Հեղինակները նշել են, որ ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ, քանի որ այս հետազոտության մասնակիցները դիմակ կրել են կարճ ընդմիջումով (մոտ մեկ ժամ):

News.am