Կծու սնունդ ուտելու ցանկությունը կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին

Կծու սնունդ ուտելու ցանկությունը կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին

Կծու սնունդ ուտելու ցանկությունը կարող է վկայել դեպրեսիայի, աթերոսկլերոզի և վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների մասին, Aif.ru-ն մեջբերում է սննդաբան Ելենա Սոլոմատինայի խոսքերը:

Նրա խոսքերով՝ քանի որ կծու ուտելիքն արագացնում է արյան շրջանառությունը, համապատասխանաբար, մենք զգում ենք կենսական ուժերի հարաբերական աճ։

Փորձագետը նշել է, որ կծու սնունդը խթանում է օրգանիզմում էնդորֆինների (երջանկության հորմոնների) արտադրությանը։

Ավելի վաղ հոգեբանները պարզել էին, որ բարձր մշակում անցած մթերքները, ինչպիսիք են չիպսերը, թխվածքաբլիթները, պաղպաղակը, կարտոֆիլի ֆրին և այլն, կարող են կախվածություն առաջացնել:

Նրանք նշել են, որ կախվածությունը կարող է այնքան ուժեղ լինել, որ մարդիկ չեն կարող հրաժարվել վերամշակված մթերքներից նույնիսկ կյանքին սպառնացող հիվանդությունների դեպքում: