Քունը մեր կյանքի ամենակարևոր և անբաժանելի մասերից մեկն է: Այն թույլ է տալիս վերականգնել օրգանիզմի աշխատանքը և հանգստանալ ծանր աշխատանքային օրից հետո։ Սակայն շատերը չափազանց ուշ են պառկում քնելու, ինչը թույլ չի տալիս հագեցնել օրգանիզմը բավարար քանակությամբ մելատոնին հորմոնով ու ինչպես հարկն է հանգստանալ։
Ինչպես նշել է սոմնոլոգ, հոգեթերապևտ Ալեքսանդր Կալինինը «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում, մեծ հաշվով վերականգնվելու համար մարդը քնի կարիք չի ունենում։ Սակայն օրգանիզմն առույգ ու թարմ պահելու համար անհրաժեշտ մելատոնին հորմոնն արտադրվում է միայն գիշերային քնի ժամանակ։
«Մենք պառկում ենք քնելու բացառապես այդ հորմոնի համար։ Օրգանիզմն այն արտադրում է միայն խիստ հստակեցրած ժամերին՝ ժամը 22։00-ից մինչև 03։00-ն», – նշել է մասնագետը՝ հավելելով, որ հենց այս ժամանակահատվածում է գլխուղեղը գործարկում մելատոնինի հորմոնի արտադրությունը։
Բժշկի խոսքով՝ այս տարրն արտազատվում է մթության պայմաններում, իսկ դրա ակտիվությունն իր գագաթնակետին է հասնում 23։00-02։00-ն ընկած ժամանակահատվածում, ինչը նշանակում է, որ խորը քնի երեք ժամը բավական կլինի օրգանիզմը վերականգնելու և անհրաժեշտ էներգիան ստանալու համար։
«Սխեման շատ պարզ է․ հարկավոր է պառկել քնելու ժամը 22։00-ին, որպեսզի 23։00-ին արդեն խորը քնի փուլն սկսվի։ Նման ռեժիմի դեպքում քնի 4-5 ժամը թույլ կտա և՛ վերականգնվել, և՛ ստանալ մելատոնինի անհրաժեշտ քանակությունը», – նշել է մասնագետը։