Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ուչմանա եւ Թորիա գյուղեր տանող ճանապարհի ասֆալտապատման հետ մեկտեղ գյուղերում կառուցվել էր նաեւ ջրահեռացման համակարգ:
NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր, որ բնակիչները ստիպված են նորակառույց ջրահեռացման համակարգի մեջ լցնել ավազ կամ տեղադրել փայտ որպեսզի կարողանան մտնել իրենց սեփական տարածք: Այդ ամենի հիմնական պատճառը երկաթյա անցումների բացակայությունն էր:
Աշխատանքներն իրականացնող «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերության փոխտնօրեն Գեորգի Ինասարիձեն NOR -ի հետ զրույցում նշել էր, որ պատվիրել են երկաթյա անցումները եւ մոտ օրերս արդեն կսկսեն տեղադրման աշխատանքները:
Հետեւողական լինելով վերոնշյալ հարցին նկատեցինք, որ երկու գյուղերում էլ արդեն տեղադրվել են երկաթյա անցումները եւ աշխատանքները ընթացքի մեջ են:
Հիշեցնենք, որ Թորիա եւ Ուչմանա տանող ճանապարհի ասֆալտապատման ընդհանուր գումարը կազմում էր 4 000 000 լարի: 2 275 000 լարիի չափով մրցույթը շահել էր «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը:
Կարդացեք նաեւ՝