Ո՞րտեղից անցնեն բնակիչները

Ո՞րտեղից անցնեն բնակիչները

Թերի կառուցված դրենաժային համակարգը չի գոհացնում բնակիչներին:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ուչմանա եւ Թորիա գյուղեր տանող ճանապարհի ասֆալտապատման հետ մեկտեղ գյուղերում կառուցվել է նաեւ ջրահեռացման համակարգ:

Որպեսզի կարողանան մտնել իրենց սեփական տարածք բնակիչները ստիպված են նորակառույց ջրահեռացման համակարգի մեջ լցնել ավազ կամ տեղադրել փայտ: Այդ ամենի հիմնական պատճառը երկաթյա անցումների բացակայությունն է:

Բնակիչներից մեկի խոսքով. «Ինչքանով հասկացել ենք աշխատակիցների հետ զրույցի ժամանակ դեռեւս երկաթյա անցումների պատրաստման գործընթացն է ընթանում շուտով կտեղադրեն: Սակայն դա խնդիր է հանդիսանում, ջուրը լցվում է բնակիչների դռները ինչպես նաեւ այդպիսով կքանդվի նոր ասֆալտը»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ո՞րտեղից անցնեն բնակիչները

Այդ հարցի շուրջ զրուցեցինք նաեւ աշխատանքներն իրականացնող «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերության փոխտնօրեն Գեորգի Ինասարիձեի հետ:

Նրա խոսքով. «Երկաթյա անցումները երկու գյուղերը միասին մոտավորապես կազմում են 800մ, մենք արդեն պատվիրել ենք դրանք եւ մոտ օրերս արդեն կանցնենք տեղադրման աշխատանքին»:

Հիշեցնենք, որ Թորիա եւ Ուչմանա տանող ճանապարհի ասֆալտապատման ընդհանուր գումարը կազմում էր 4 000 000 լարի: 2 275 000 լարիի չափով մրցույթը շահել էր «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը:

Կարդացեք նաեւ՝