NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղից դեպի Թորիա եւ Ուչմանա տանող ճանապարհահատվածում ասֆալտապատվել է մոտ 4 կմ ճանապարհ, որը ձգվում է մինչեւ վերոնշյալ գյուղերի սկիզբ:
Արդեն մի քանի ամիս է մեկնարկել են կիսատ մնացած հարթեցման եւ ասֆալտապատման աշխատանքները: Ասֆալտապատման առաջին շերտի աշխատանքները դեպի Թորիա տանող ճանապարհին լրիվությամբ ավարտվել են:
Նինոծմինդայի քաղաքապետարանի մասնագետ Արտյոմ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ինչպես ականատես եղաք, Հեշտիա գյուղից դեպի Թորիա տանող ճանապարհի կիսատ մնացած հատվածում ասֆալտապատման առաջին շերտի աշխատանքները իրականացվել են, որը հասնում է մինչեւ գյուղի կենտրոն: Իսկ ինչ վերաբերվում է անցած տարվա լցված ասֆալտին ասեմ, որ մի քանի տեղով քանդվել է, այդ մասին տեղյակ են մեր ղեկավարությունը եւ գյուղում տեղի ունեցող ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո վերանորոգվելու է նաեւ հին ասֆալտի քանդված մասերը: Նշեմ, որ Թորիացիները գյուղում հիմնադրվել են 1828 – 1930 ական թվականներին եւ մինչեւ օրս նման ճանապարհ դեռեւս չէինք ունեցել»:
Հիշեցնենք, որ վերոնշյալ գյուղեր տանող ճանապարհի ասֆալտապատման համար նախագիծը կազմված էր, որտեղ ընդհանուր գումարը կազմում էր 4 000 000 լարի: 2 275 000 լարիի չափով մրցույթը շահել էր «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը:
«Թորիա գյուղի սկզբնամասից մինչեւ գյուղի կենտրոն տանող ճանապարհին ասֆալտապատվելու է մոտավորապես 1300 մ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաեւ ասֆալտապատվելու է դեպի Ուչմանա տանող 400 մ երկարությամբ ճանապարհը: Մի քանի մետր ասֆալտապատվելու նաեւ Հեշտիա գյուղի կենտրոնական ճանապարհին: Այս տարի այդ բոլոր աշխատանքները կհասցնենք ավարտին»,- անցած մեր նյութում նշել էր «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերության փոխտնօրեն Գեորգի Ինասարիձեն:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝