Վրաստանում շրջանառվում է H3N1 տիպի վիրուս, ըստ բժիշկների՝ այն այսպես կոչված Հոնկոնգյան տիպի վիրուս է և տևում է մոտ հինգ օր:
Ինչ վերաբերում է սեզոնային վիրուսներին, ապա բժիշկները նշում են, որ սեզոնային գրիպը հանդիպում է հիվանդների միայն հինգ տոկոսի մոտ։
Մասնագետների առաջարկությունները մնում են նույնը՝ ձեռքերի ախտահանում, դիմակ և ցանկալի է գրիպի դեպքում մնալ տանը։
Վիրուսը հիմնականում տարածվում է երեխաների շրջանում, իսկ սեզոնային վիրուսի պիկը սպասվում է նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին։
Տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիան նշում է, որ վիրուսը վտանգավոր չէ։
«Ներկա ժամանակահատվածում ամենաշատը շրջանառվում են ռինովիրուսը և շնչառական վիրուսը, 5%-ը գրիպի տարածված վիրուսն է, երեխաների մոտ ուշագրավ է վիրուսը, երբ կան բնածին այլ հիվանդություններ: Տագնապի հիմքեր չկան, բայց գրիպի դեպքում խորհուրդ է տրվում երեխաներին դպրոց չգնալ»,- ասում է Թամար Գաբունիան։