Մանկաբույժ Դարյա Մասլեննիկովան պատմել է, թե ինչ կլինի օրգանիզմի հետ ամեն օր մեծ քանակությամբ մանդարին ուտելու դեպքում։
Նրա խոսքով, եթե մարդը չափից շատ տարվի մանդարիններով, ապա նրա մոտ կարող է առաջանալ պսևդոալերգիկ ռեակցիա՝ մաշկի ցան, որը նման է ալերգիկ ցանի։ Հակահիստամինային դեղամիջոցները կօգնեն հաղթահարել քորը, իսկ ցանն ինքնին կանցնի որոշ ժամանակով մանդարինից հրաժարվելու դեպքում։
Մասլեննիկովան նշել է, որ տեսականորեն մանդարինի ինտենսիվ օգտագործումից մաշկը կարող է նույնիսկ դեղնել։
«Մանդարինները պարունակում են բետա-կարոտին, որը մրգին տալիս է ուրախ նարնջագույն երանգ: Բարեբախտաբար, վառ մրգերի կարոտինային դեղնախտի զարգացման համար անհրաժեշտ է իսկապես շատ ուտել», – ասել է մասնագետը:
Մասլեննիկովան խորհուրդ է տալիս մանդարին չուտել դատարկ ստամոքսին։ Նրա խոսքով՝ այս դեպքում կիտրոնաթթուն և ասկորբինաթթուն կարող են մեծացնել ախորժակը և սրել գաստրիտը կամ ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցը։
Ճիշտ օգտագործելու դեպքում մանդարինը շատ օգտակար հատկություններ ունի։ Այս մրգերը պարունակում են C, A, B վիտամիններ և բջջանյութ: Բացի այդ, պետք չէ անտեսել մանդարինի կեղևը և սպիտակ թաղանթները:
«Մանդարինի կեղևի եթերայուղերը նպաստում են լավ քնին: Իսկ մանդարինի միջուկի սպիտակ թաղանթները պարունակում են ֆլավոնոիդ նոբիլետին: Այն ունի ընդգծված հակաբորբոքային ազդեցություն և պաշտպանում է օրգանիզմը ավելորդ ազատ ռադիկալներից, կանխում է օքսիդատիվ սթրեսը»,- ավելացրել է Մասլեննիկովան: