Քաղցրավենիքի որ տեսակներն են առավել վտանգավոր ատամների համար

Քաղցրավենիքի որ տեսակներն են առավել վտանգավոր ատամների համար

Բոլորին էլ հայտնի է, որ քաղցրավենիքը բացասաբար է անդրադառնում ատամների առողջության վրա, սակայն կան քաղցրավենիքի տեսակներ, որոնք շատ ավելի վնասակար են, քան մյուսները։ Ատամնաբույժներն Insider պարբերականի հետ զրույցում անդրադարձել են այս խնդրին՝ նշելով, թե քաղցրավենիքի որ տեսակներն են ամենավտանգավորն ատամների համար։

Բժիշկ Հաջեր Ալիի խոսքով՝ ատամների համար խիստ վտանգավոր քաղցրավենիքի տեսակներներից մեկը ծամվող մարմելադներն են, որոնք կպչում են ատամների դժվար հասանելի հատվածներին ու շատ ավելի երկար են շփման մեջ լինում ատամների հյուսվածքների հետ, քան մյուս կոնֆետները։

Ատամնաբույժ Ջոյս Հենգը հավելել է, որ նման ծամվող կոնֆետները կարող են վնասել ատամնալիցքերն ու շապիկները։ Բացի այդ, բժշկի խոսքով, խիստ վտանգավոր են նաև սառնաշաքարները, որոնք վնասում են ատամների էմալը։

Մասնագետների կարծիքով՝ ատամների համար համեմատաբար քիչ վնասակար կարող է լինել շոկոլադը։ Այն ատամների հետ շփման մեջ է լինում բավական կարճ ժամանակ և հեշտությամբ մաքրվում է։

Tert.am