Մմայրության նպաստի վճարը 1000 լարիի փոխարեն կկազմի 2000 լարի

Մմայրության նպաստի վճարը 1000 լարիի փոխարեն կկազմի 2000 լարի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ 2023 թվականի հունվարից Վրաստանում մասնավոր հատվածում աշխատողների մայրության նպաստի (դեկրետ) վճարը կկրկնապատկվի։ Հատկանշական է, որ դպրոցների ուսուցիչները ևս դեկրետի անցնելու դեպքում արձակուրդի ընթացքում կստանան ամբողջ գումարը։

Վարչապետը կառավարության նիստից առաջ ասել է, որ մասնավոր հատվածում աշխատող կանանց մայրության նպաստի վճարը 1000 լարիի փոխարեն կկազմի 2000 լարի։

«Մենք որոշեցինք կրկնապատկել մասնավոր հատվածի աշխատողներին տրվող մայրության նպաստը։ Իսկ հաջորդ տարվանից դպրոցի ուսուցիչները կստանան իրենց ամբողջ աշխատավարձը հղիության ընթացքում արձակուրդի անցնելու դեպքում», — ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։ aliq.ge