Զինվորական ծառայությունից խուսափած ռուսները չեն շտապում հետ դառնալ Վրաստանից. Reuters 

Զինվորական ծառայությունից խուսափած ռուսները չեն շտապում հետ դառնալ Վրաստանից. Reuters 

Reuters լրատվական գործակալությունը «Զինվորական ծառայությունից խուսափած ռուսները չեն շտապում հետ դառնալ Վրաստանից» վերնագրով հոդված է հրապարակել:

«Մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց, որ ավարտել է Ուկրաինայում շարունակվող պատերազմի համար զորահավաքի գործընթացը, զինծառայությունից խուսափելու համար հարևան Վրաստան փախած տղամարդիկ ասում են, որ չեն շտապում վերադառնալ տուն»,- գրել է Reuters-ը։

Ըստ Reuters-ի՝ Ռուսաստանը զորահավաք է հայտարարել սեպտեմբերի 21-ին Ուկրաինայի մարտի դաշտում գրանցված անհաջողություններից հետո, որոնց պատճառով հարյուր հազարավոր տղամարդիկ, ռազմաճակատից խուսափելու համար, մեկնել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Վրաստանը, Հայաստանն ու Ղազախստանը։

Reuters-ը նշել է, որ այս տարի ավելի քան 110 հազար ռուսաստանցի է փախել Վրաստան։

Reuters-ը հավելել է, որ ռուսների ներհոսքը Վրաստան առաջացրել է ոչ միայն տնտեսական խառնաշփոթ, նաև հարուցել է բնակչության զայրույթը, քանի որ այդտեղ հակառուսական տրամադրություններն են իշխում։ aliq.ge