Լարսում հերթերը չեն նվազում. կանխատեսվում է ՌԴ-ից զինվորական տարիքի տղամարդկանց ելքի արգելք

Լարսում հերթերը չեն նվազում. կանխատեսվում է ՌԴ-ից զինվորական տարիքի տղամարդկանց ելքի արգելք

Վրաց-ռուսական սահմանին՝ Վերին Լարսում, Ռուսաստանի քաղաքացիները շարունակում են երկար հերթ կանգնել՝ Վրաստան մտնելու համար։

Հարյուրավոր մարդիկ Վրաստան են մտնում հեծանիվներով, շատերը 5-7 կիլոմետր քայլում են չեզոք տարածքով։

Այսօր տեղեկություններ կան, որ Ռուսաստանի Դաշնության այլ շրջաններից մեքենաներին այլեւս թույլ չեն տալիս մուտք գործել Հյուսիսային Օսիա։

Ակտիվորեն լուրեր են տարածվում նաեւ այն մասին, որ Ռուսաստանը շուտով կարգելի զինվորական տարիքի տղամարդկանց լքել երկիրը։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա սեպտեմբերի 30-ին։ Մինչդեռ այս տվյալները պաշտոնական աղբյուրներով չեն հաստատվում։

«Շատ երկար հերթեր. Վրացի սահմանապահներն ինձ ընդհանրապես ոչինչ չեն հարցրել, ուղղակի վերցրել են անձնագիրս ու կնիք դրել»,- Ստեփանծմինդա քաղաքում վրացի լրագրողներին ասել է Վրաստան ժամանած ՌԴ քաղաքացին։

«Մարդկանց մեծ մասը պարզապես չի ցանկանում մնալ երկրում և մասնակցել այս մղձավանջին», – ասել է Վրաստան եկած մեկ այլ ռուս:

Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիա է հայտարարված։ Դրանից հետո տասնյակ հազարավոր ռուսներ սկսեցին լքել երկիրը։