Ձմռան առաջին օրը կմեկնարկի տեղումներով՝ եղանակը Վրաստանում

Ձմռան առաջին օրը կմեկնարկի տեղումներով՝ եղանակը Վրաստանում

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկություն է տարածում առաջիկա օրերին սպասվող եղանակի վերաբերյալ:

«Մինչև դեկտեմբերի 3-ը Արևմտյան Վրաստանի առանձին շրջաններում տաք եղանակի ֆոնին հնարավոր է կարճատև անձրև, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը: Ըստ կանխատեսման` Սև ծովի ափամերձ շրջաններում՝ Զեմո (Վերին) Իմերեթիի և Կոլխեթիի հարթավայրերում, կփչի ուժեղ արևելյան քամի։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում ցերեկը կլինի +14, +19 աստիճան»,– տարածում է գործակալությունը:

Արևելյան Վրաստանում սպասվում է համեմատաբար ցուրտ, ամպամած, մառախլապատ և ժամանակ առ ժամանակ անձրևային եղանակ։

Սամցխե-Ջավախեթիում սպասվում է արևային եղանակ: Դեկտեմբերի 1-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը՝ 10, գիշերը՝ 2 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 12, գիշերը՝ 1 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 4, գիշերը՝ -4 աստիճան տաքություն։

Թբիլիսիում սպասվում է ամպամած եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 5, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։ tv9news.ge