Սննդամթերքի որ տեսակներն են քայքայում ատամների էմալը

Սննդամթերքի որ տեսակներն են քայքայում ատամների էմալը

Աղեստամոքսային տրակտում թթվայնությունը բարձրացնող սննդամթերքի տեսակները հանդիսանում են ատամների էմալի քայքայման պատճառներից մեկը։ Այս մասին URA.RU-ի հետ զրույցում ասել է ատամնաբույժ Օլեգ Կոննիկովը։

Մասնագետի խոսքով՝ սննդամթերքի նման տեսակների շարքին են դասվում սոխը, բուլղարական պղպեղը, լոլիկը, սխտորը, բողկը, սալորը, ելակն ու մոշը։ Բացի այդ, ատամների էմալի վրա բացասաբար են անդրադառնում նաև ցիտրուսային մրգերը։

«Այն ամենը, ինչն ունի բարձր թթվայնություն, իր ազդեցությունն է ունենում աղեստամոքսային տրակտի ու ատամների վրա։ Եթե էմալն ունի որոշակի վնասվածքներ, ապա դա բնական կերպով կհանգեցնի նրան, որ ատամների մակերեսն ավելի անհարթ ու փափուկ կդառնա, փառն ավելի հեշտ կկուտակվի ու դրանից ազատվելն ավելի դժվար կլինի», – նշել է բժիշկը։

Նա նաև ընդգծել է, որ ատամների էմալի վիճակի վրա կարող են ազդել նաև սխալ կծվածքն ու բերանի խոռոչի վատ հիգիենան, ուստի այս գործոնները ևս չի կարելի անտեսել։

Tert.am